Description
Ցանկանու՞մ եք Ձեր ձեռքով թխել հայկական թագավորական հացը՝ լավաշը, եթե այո, սիրով կհյուրընկալենք Ձեզ մեր Բյուրականի հյուրատանը, ուր կմասնակցեք լավաշի թխման ողջ գործընթացին, կհամտեսեք այն և կզգաք լավաշի անուշ բույրը: Գործընթացում ներառված են՝
– խմորի գնդում, գրտնակում
-գնդի բացում
-լավաշի թխում
-լավաշի շարում
ՈՒնենք նաև հյուրասիրություն՝ տաք լավաշ, տնական պանիր և կանաչի:
Փորձառությունը նախատեսված է 2 հոգու համար։