Ինչպե՞ս ստանալ ամրագրումներ հաջորդ ամիսներին

Պատկերացրեք հոգեպես ինչ հնգիտ եք, երբ գիտեք, որ հյուրանոցը հաջորդ ամիսներին ունի նախատեսված ամրագրումներ:

Հիմնականում մեծ բիզնեսները մեծ թվաքանակի արտադրություն չեն ապահովում, եթե չունեն նախնական պատվերներ, օրինակ Apple-ը հեռախոս արտադրելիս հայտարարում է նախնական պատվերների ընդունում՝ հաշվի առնելով ենթադրվող պատվերների քանակն ընկերությունը արտադրում է x թվով: Օրինակ վերցնենք iPhone 14-ը, ընդհանուր վաճառվել է 16.5 Միլիոն հատ, բայց ընկերությունը սկզբում չի արտադրել այդքանը, այլ երբ տեսնում է պահանջ կրկին ավելացնում է:

Դա պարզ մոտեցում է բիզնեսին՝ չպետք է արտադրել մի բան մեծ քանակով, եթե այդ ապրանքը կարող է մնալ պահեստներում՝ նույն մոտեցումով էլ պետք է գործի հյուրանոցը:

Հյուրանոցը պետք է նախապես իմանա մոտավոր սպասելիք եկամուտն ու ամրագրումների քանակն առաջիկա ամիսներում, որի տվյալների շնորհիվ մշակվելու է հյուրանոցի հաջորդ ամսվա գնային ռազմավարությունը:

Հյուրանոցի գնային քաղաքականությունը պետք է գործի ավիատոմսերի նման, այսինքն․
Մի քանի ամիս շուտ1 ամրագրելիս, սենյակի արժեքները պետք է լինեն ավելի ցածր, քան երբ վերջի րոպեին2 են ամրագրում կատարում, որի շնորհիվ հյուրանոցը կկարողանա ապահովել գալիք ամիսների համար ամրագրումներ: Իսկ այս տարբերակն աշխատելու համար հյուրանոցը պետք է ունենա հետևյալ ռազմավարությունը:

Զբոսաշրջիկները վերջին րոպեին չեն պլանավորում իրենց այցելությունները, այլ ամիսներ առաջ, որովհետև եվրոպայում ծանոթ են, որ շուտ ավիատոմս ամրագրելու դեպքում ավելի մատչելի տարբերակ է լինելու, իսկ եթե թողնեն վերջի րոպեին, նույն ավիատոմսը կարող է մի քանի անգամ ավելի թանկ արժենա: Նույն մոտեցումն է հյուրանոց ամրագրելիս, հյուրերն ուշադիր նայում են, թե որ հյուրանոցն ունի հատուկ առաջարկ շուտ ամրագրելու դեպքում:

Երբ հյուրանոցի սենյակների օրավարձի միջին արժեքն 3 է 20’000 ՀՀ Դրամ, և այսօր Մարտի 1-ն է, ապա Մայիս ամսվա օրավարձի արժեքը կարող է լինել 17’000 ՀՀ Դրամ, իսկ Ապրիլ ամիսը 18’000 ՀՀ Դրամ: Ընդհանրապես հյուրանոցները նման ռազմավարություն են վարում, երբ չունեն ավտոմատացման տարբերակ:

Մենք այլ տարբերակ ենք առաջարկում: Հասկանալով, որ հյուրանոցի հիմնական նպատակը պետք է լինի ազատ սենյակները լցնել, և ամսվա վերջում ունենալ բարձր զբաղվածության ցուցանիշ4 , հյուրանոցը պետք է ավտոմատացնի սենյակների օրավարձի արժեքների գոյացումը:

Օրինակ, սահմանելով սենյակների օրավարձի արժեքները, ստեղծել ավտոմատացված գնագոյացում, վերևի նկարի դեպքում, սահմանվել է, որ երբ երկու սենյակները ազատ լինեն, արժեքը 20%-ով նվազեցնի (սահմանված արժեքի 80%-ի չափով), իսկ երբ մեկ սենյակ միայն ազատ լինի, ապա մյուս սենյակի արժեքը 100% արժեքով առաջարկի (սահմանված արժեքի 100%-ի չափով), իսկ գնային փոփոխությունները ավտոմատ կերպով թարմացվում է միացված բոլոր առցանց հարթակներում5:

Ամենօրյա գնային արժեքների փոփոխությունը նպաստելու է նաև հյուրանոցի Booking-ում որոնման էջերի վերևում ցուցադրվելուն, նաև նպաստելու է որոնման համակարգերում (Google) արդյունքների վերևում հայտնվելուն, ինչի համար Booking-ը տարեկան 1 միլիարդ ԱՄՆ Դոլար է վճարում Google-ին նմանատիպ գովազդներ տեղադրելու համար (Նայեք ներքևի լուսանկարի վերևի հատվածում նշված Հովանավորվող բառը)

Իսկական հյուրանոց ի որոնման արդյունքն է, որի անվանումը փոփոխել ենք տվյալների գաղտնիության նկատարումներից ելնելով

Օրավարձի արժեքների ավտոմատացումը6 հասանելի է մեր հարթակում՝ TATIOSA PMS , ինչը մատչելի գներով հասանելի է բոլոր չափսերի հյուրանոցներին՝ սկսած 8000 Դրամից: Ծանոթացեք սեղմելով այստեղ

Հյուրանոցային Առցանց Կառավարման Համակարգ

Սկսած 6000 Դրամից

  1. Մի քանի ամիս շուտ: Early Reservation or Future Reservation ↩︎
  2. Վերջի րոպեի ամրագրում: Last Minute Reservation ↩︎
  3. Սենյակների օրավարձի միջին արժեք՝ ADR: Average Daily Rate ↩︎
  4. Զբաղվածության ցուցանիշ: Occupancy Factor ↩︎
  5. Առցանց հարթակներ: Booking.com, Airbnb, Expedia, Ostrovok.ru և այլն ↩︎
  6. Օրավարձի արժեքների ավտոմատացում: Dynamic Pricing ↩︎

Related posts

Արդյո՞ք ընդունարանի աշխատակցին պետք է Booking.com-ին մուտք տալ

Կարճ պատասխան՝ Ոչ, բացատրեմ ինչու: Ընդհանրապես հյուրանոցները մուտք են տալիս տարբեր աշխատակիցների՝ հատկապես ընդունարանի, որ կարողանան հյուրերի նամակներին և կարծիքներին պատասխանել: Այսպիսի... Read More

10 Հաճախակի սխալներ, որոնք ազդում են Booking.com-ի ամրագրումների քանակի վրա

Որոնք ե՞ն այն սխալները, որն ազդում են Booking.com-ի ամրագրումների քանակի վրա, կարդացեք և խուսափեք այդ սխալներից Read More

CRM-ի Ազդեցությունը Հյուրանոցային ոլորտում

CRM-ը հյուրանոցին թույլ է տալիս Booking-ից և այլ հարթակներից հյուրերը դարձնել հյուրանոցի հաճախորդը՝ ստեղծելով ուղիղ կապ հյուրանոցի և ... Read More

Search
0 Adults
Size
Amenities
Facilities

Compare listings

Compare

Compare experiences

Compare